Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

101-ամյա բրիտանուհին նոր ռեկորդ է գրանցել պարանով իջնելու սպորտաձևում

101-ամյա բրիտանուհին նոր ռեկորդ է գրանցել պարանով իջնելու սպորտաձևում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էքստրեմալ սպորտի սիրահար Դորիս Լոնգը 101 տարեկանում նոր ռեկորդ է գրանցել աբսեյլինգ (պարանով իջնելու) սպորտաձևում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, բրիտանուհին գերազանցել է իր ռեկորդը և ևս մեկ անգամ դարձել է աշխարհում ամենատարեց աբսեյլերը, ով պարանով բարձրությունից իջել է 94 մետր:

Նա հայտնի է Անվախ Դորիս անունով, ով այս անգամ իջել է Պորտսմուտում գտնվող Սպինակեր աշխատարակից: Մարզուհին այս կերպով գումար է հավաքում տեղական հոսփիսի համար: Նրան չեն խանգարել եղանակային անբարենպաստ պայմանները՝ անձրևն ու քամին:

Նախորդ ռեկորդը բրիտանուհին գրանցել էր 2014թ.-ին: Թոշակառուն սխորտաձևով տարվել է 85 տարեկանից: Դորիսի խոսքով՝ ինքը բացարձակապես վախ չի զգում և ընդհանուր առմամբ բավական հանգստ մարդ է: Նա ավելացրել է, որ հույս ունի իր վայրէջքը կրկնել հաջորդ տարի, երբ կդառնա 102 տարեկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am