Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իրաքում ահաբեկչությունից 35 մարդ է զոհվել

Իրաքում ահաբեկչությունից 35 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում հուլիսի 12-ին ականապատ մեքենաների պայթյուններից և մահապարտ-ահաբեկիչների իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է 35 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադում, և սա համարվում է վերջին շրջանում Բաղդադում իրականացված հարձակումներից ամենաարյունալին:

Իրաքի անվտանգության ու առողջապահական աղբյուրների տեղեկացմամբ` Շաաբ աշ Շիմալի թաղամասում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից 19 մարդ է զոհվել: Զոհերի թիվն ավելացել է այնտեղ երկրորդ պայթյունի որոտալու հետևանքով:

Ալ Բունուք թաղամասում, որը գտնվում է Բաղդադի հյուսիս-արևելքում, ականապատ մեքեանայի պայթյունից 9 մարդ է զոհվել:

Երեք պայթյուններից ավելի քան 100 մարդ է վիրավորվել: Պայթյուններն իրականացվել են, մասնավորապես, շիաներով բնակեցված թաղամասերում:

Իրաքում իրավիճակը հատկապես սրվել է 2014թ.-ի հունիսից «Իսլամական պետության» հարձակումների հետևանքով:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am