Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԷՑ-ը մինչ տարվա վերջ ավելի քան 8, 5 մլրդ դրամ ներդրում կկատարի

ՀԷՑ-ը մինչ տարվա վերջ ավելի քան 8, 5 մլրդ դրամ ներդրում կկատարի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատրաստվում է մինչև 2015թ. ավարտը 8 մլրդ 587,8 մլն դրամի ներդրում կատարել բաշխիչ ցանցում: Ներդրումային ծրագիրը հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 8-ի նիստում:

ՀԷՑ-ի ծրագրային և ներդրումային դեպարտամենտի ներայացուցիչ Արմեն  Գևորգյանը ներկայացրեց ընկերության ներդրումային ծրագիրը` նշելով, որ ընկերությունն աշխատանքներ է տանելու 5 հիմնական ուղղություններով: «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլրդ 587,8 մլն դրամ, որի 42 տոկոսն ուղղվելու է սպասարկման որակի բարելավմանը, իսկ 58 տոկոսը` նոր սպառողների ավելացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գևորգյանը:

Նիստին հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձեցին պարզել` ներդրումների այդ ծավալը ինչ ազդեցություն է ունենալու էլեկտրաէներգիայի սակագնի վրա,  Արմեն  Գևորգյանն էլ հայտնեց, որ եթե մինչև տարեվերջ ներդրումներն ամբողջությամբ կատարվեն, դա սակագնի վրա կունենա 0.3 դրամի հավելյալ ազդեցություն, սակայն ընկերությունը կփորձի կոմպենսացնել այդ գումարը:

ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Աբգար  Բուդաղյանն էլ հայտնեց, որ ՀԷՑ-ին հանձնարարվել է  մինչև  այս տարվա  հոկտեմբերի 15-ը հանձնաժողովին ներկայացնել 2016-2018 թթ. ներդրումային ծրագիրը:

Ծրագրի քննարկումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Եվգենի Բիբինը նշեց, որ թեև մինչև տարվա վերջ մնացել է 6 ամիս, սակայն ընկերությունը կփորձի իրականացնել ներդրումային ծրագիրն ամբողջությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]