Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քրդական ուժերն ԻՊ-ից տասից ավելի գյուղեր են գրավել

Քրդական ուժերն ԻՊ-ից տասից ավելի գյուղեր են գրավել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել Ռակկա քաղաքի հյուսիսում գտնվող ավելի քան տասը գյուղերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, «Իսլամական պետությունից» ազատագրված 11 գյուղերը գտնվում են Այն Այիսի գյուղաքաղաքի հյուսիս-արևելյան հատվածում: Այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Քրդական ուժերին ռազմական գործողություններում օժանդակել ն միջազգային դաշինքն՝ ԱՄՆ-ի գլխավությամբ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները վերահսկողություն են հաստատել Ռակկա քաղաքի հյուսիսում գտնվող Այն Այիսա գյուղաքաղաքի վրա: Հունիսի 23-ին քրդական ուժերը Ռակկայի նահանգում իրականացրած ռազմական գործողոթյունների արդյունքում ազատագրել էին Այն Այիսա և Թել Աբյադ գյուղաքաղաքները:

Ահաբեկիչները  նաև լուրջ վնասներ էին կրել միջազգային դաշինքի ռմբակոծություններից:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am