Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սփյուռքը խորհրդանշող Համահայկական խաղերի ջահը վառվեց Եգիպտոսում

Սփյուռքը խորհրդանշող Համահայկական խաղերի ջահը վառվեց Եգիպտոսում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի Մայր Տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ  վառված և սփյուռքը խորհրդանշող ջահը Եգիպտոսում է:

Սփյուռքի ամենահին ու ավանդույթներով հարուստ այս գաղթօջախը  միշտ առանձնացել է իր համախմբվածությամբ ու հավաքան ուժով: Այն այս անգամ էլ  չխախտեց ավանդույթն ու համախմբվեց միասնականության գաղափարի  շուրջ: Հահմահայկական ամառային վեցերորդ խաղերի սփյուռքյան ջահը, շրջելով Միջին Արևելքը, հասավ Կահիրե:

Միջին Արևելքի հնագույն մայրաքաղաք Կահիրեում համահայկականի վեցերորդ խաղերի ջահը դիմավորեցին Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը, գործկոմի  անդամներ Պերճ Հալաջյանը, Վարդ Ալեքսանյանը,  հայ համայնքի ներկայացուցիչներ,  տեղի ավանդական կուսակցությունների  և հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացիչներ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում  մատուցվեց պատարագ:

Դեսպան  Արմեն Մելքոնյանը  համահայկական խաղերը համարեց  հայերի միասնականությունը ևս մեկ անգամ  աշխարհին ցույց տալու լավագույն  միջոց: «Համահայկական խաղերն ուղերձ են հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ներկայանալու որպես պահանջատեր, ցույց տալու հայի հաղթող տեսակը»,-ասաց Մելքոնյանը:

Համահայկական խաղերի ստեղծման  առաջին օրերից  խաղերի անցկացման և կազմակերպման  գործում կարևոր ներդրում ունեցած  Պերճ Հալաջյանի խոսքով՝ համահայկական խաղերը միշտ  հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու լավագույն տարբերակներից են, սպորտն այստեղ պարզապես միջոց է: «Մենք այս ձեռնարկով ևս մեկ անգամ մեր ձայնը լսելի դարձրեցինք աշխարհին, ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ աշխարհի որ անկյունում էլ որ լինենք, միևնույնն է՝ միասնական ենք և կարող ենք պայքարել մեր արդար դատի համար»,- ասաց Պերճ Հալաջյանը:

Սփյուռքը խորհրդանշող ջահը, կտրելով Նեղոսը, հասավ  հավերժության հետ մրցակցության մեջ մտած եգիպտական բուրգեր ՝  իր հետ Հայաստան բերելով  հավերժի գաղափարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am