Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահը հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է Լորենց Առուշանյանին

Նախագահը  հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է Լորենց Առուշանյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ. «Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ թատրոնի, հեռուստաթատրոնի, ինչպես նաև կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ տպավորիչ և համոզիչ կերպարներ: Որպես հայ բեմի հանրաճանաչ վարպետ՝ տարիներ շարունակ վայելել եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը:

Արցախյան շարժման տարիներին Ձեր հայրենանվեր գործունեությամբ մեծ ջանքեր եք ներդրել նաև համազգային խնդիրների լուծման ուղղությամբ:

Շնորհավորելով Ձեր ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am