Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաշատ Հալեպը մի քանի օր է խավարի մեջ է

Հայաշատ Հալեպը մի քանի օր է խավարի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում արդեն մի քանի օր է էլեկտրականությունն ու ջրամատակարարումը դադարեցված է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` ավելացնելով, որ բնակիչները շշերով փորձում են ապահովել խմելու ջուրը:

Ինչ վերաբերում է քաղաքում տիրող իրավիճակին, աղբյուրը տեղեկացրեց, որ թեպետ մերթ ընդ մերթ պայթյունների, կրակոցների ձայներ լսվում են, այնուամենայնիվ, թեժ բախումներ և մարտեր չկան, իրավիճակը բավական հանգիստ կարելի է համարել:

«Հալեպցիներն այժմ մտահոգված են ջրի և էլեկտրականության բացակայությամբ»,- նշեց աղբյուրը:

Լուրեր են շրջանառվում այն մասին, որ պետությունն աշխատանքներ է տանում դրանք վերականգնելու ուղղությամբ:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am