Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ամերիկյան ռեստորանների ցանցը 10 հազար դոլարի կտրոն կտրամադրի Կինոա անունով երեխայի ծնողներին

Ամերիկյան ռեստորանների ցանցը 10 հազար դոլարի կտրոն կտրամադրի Կինոա անունով 
երեխայի ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «BJ’s Restaurants» ռեստորանների  ցանցը հայտարարել է աննախադեպ ակցիա, համաձայն որի 10 հազար դոլարին համարժեք անվճար ուտելիքի կտրոն կտրիվի նրան, ով իր որդուն կամ դստերը կկոչի ի պատիվ մեծ քանակությամբ սպիտակուց պարունակող կինոա հացահատիկի և Կինոա անունով պաշտոկանան փաստաթուղթ կներկայացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նման ակցիա անցկացնելու մտահաղացումը ռետորանների փոխտնօրեն Կևին Մեյերինն է:

Ակցիային կարող են մասնակցել նաև նրանք, ովքեր դեռ երեխա չունեն: Այդ դեպքում մինչև հուլիսի 6-ը ցանկացողները սոցիալական ցանցերում իրենց անունը պետք է դարձնեն Կինոա: Նրանք կարող են շահել 10-35 դոլարի համարժեք ուտելիքի կտրոն:

Ակցիան կավարտվի սեպտեմբերիչ 7-ին:

ԱՄՆ-ում արդեն իսկ ծնողներ կան, ովքեր իրենց երեխաներին անվանել են մթերքների անուններով` Բրի, Կալե, Էփլ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am