Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ոստիկանությունը վերականգնեց Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը. անցան առաջին մեքենաները

Ոստիկանությունը վերականգնեց Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը. անցան առաջին 
մեքենաները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը. նստացույց անողները հեռացվեցին պողոտայի մեջտեղից, անցան առաջին մեքենաները: Ոստիկանությունը, ինչպես և խոստացել էր դա արեց առանց բռնության կիրառման, սակայն փողոցում նստածներին հեռացնելու համար անհրաժեշտ եղավ նրանց բարձրացնել եւ տեղափոխել դեպի մայթ: Բաղրամյան պղոտայում են Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մի քանի ակտիվիստներ բերման ենթարկեցին ոստիկանություն, նրանց ստույգ թիվը դեռեւս հայտնի չէ:

Բաղրամյան պողոտան փակ էր արդեն երկու շաբաթից ավելի: Ոստիկանությունը պարբերաբար կոչ էր անում զերծ մնալ ապօրինի գործողություններից, եւ հուլիսի 6-ին ստիպված եղավ հեռացնել այնտեղ դրված աղբամանները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am