Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԻՊ-ի իրականացրած պայթյունների հետևանքով իրաքյան ուժերի 21 անդամ է սպանվել

ԻՊ-ի իրականացրած պայթյունների հետևանքով իրաքյան ուժերի 21 անդամ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի ռազմական աղբյուրները հաստատել են, որ իրաքյան ազգային պաշտպանական ուժերի 21 անդամ սպանվել են Ֆալլուջա քաղաքի վրա հարձակման հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան ուժերն առաջընթաց են գրանցել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Ֆալլուջա քաղաքում հուլիսի 5-ին իրականացրած հարձակումներում: Իրաքյան աղբյուրների տեղեկացմամբ՝ «Իսլամական պետությունը» երկու պայթյուն է իրականացրել` այդ կերպ փորձելով կանխել բանակի առաջխաղացումը: Մահապարտ-ահաբեկիչների իրականացրած պայթյունների հետևանքով իրաքյան ուժերի 21 անդամ են սպանվել, ինչը, սակայն չի արգելել նրանց հասնել Շեյհա շրջանի կամրջին:

Իրաքի անվտնագության աղբյուրների տեղեկացմամբ միջազգային դաշինքի իրականացրած օդային հարվածների հետևանքով Նինվե նահանգում ԻՊ-ի 53 ահաբեկիչներ են սպանվել:

Մյուս կողմից ԻՊ-ն հարձակում է իրականացրել Բայջի գյուղաքաղաքի կենտրոնում, որի հետևանքով իրաքյան ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ նահանջել են:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am