Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ֆրանցիսկոս պապն սկսել Է առաքելական այցը Լատինական Ամերիկա

Ֆրանցիսկոս պապն սկսել Է առաքելական այցը Լատինական Ամերիկա

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն սկսել Է իր մեկշաբաթյա առաքելական այցը Լատինական Ամերիկա: 13 ժամ տեւած թռիչքից հետո տեղական ժամանակով 15:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին) քահանայապետը ժամանել Է Էկվադորի մայրաքաղաք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կիտոն նրա իններոդ արտասահմանյան ուխտագնացության առաջին փուլն Է, ուխտագնացություն, որը կտեւի մինչեւ հուլիսի 13-ը: Բացի դրանից, Հռոմի հովվապետը կայցելի նաեւ Բոլիվիա եւ Պարագվայ:  

Ինչպես նշել Է Վատիկանի ռադիոն, Էկվադորը համարվում Է Լատինական Ամերիկայի ամենաաղքատ երկիրը, եւ վերջինիս պատմությունը, ներառյալ հակամարտություններն ու դիկտատուրաները, կարեւոր ֆոն կդառնա պապի ուղեւորության համար: Կիտոյի փողոցներում իրավապահ մարմինները լրացուցիչ ուժեր են կենտրոնացնում՝ մայրաքաղաքի մի քանի շրջաններում հակակառավարական բազմահազարանոց ցույցերի պատճառով անվտանգության ապահովման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am