Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թեհրանում կանցկացվի Հայաստան-Իրան գործարար համաժողով

Թեհրանում կանցկացվի Հայաստան-Իրան գործարար համաժողով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 1-ին հանդիպել է ԻԻՀ ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման պետական կազմակերպության նախագահ Մոհամմադ Խազայիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն առանձնացրել է երկկողմ տնտեսական հարաբերություններում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի  և փոխադարձ ներդրումների իրականացման կարևորությունը: ՀՀ դեսպանն անդրադարձ է կատարել նաև Թեհրանում նախատեսվող Հայաստան-Իրան գործարար համաժողովի անցկացմանը:

Կազմակերպության նախագահ Խազային պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Իրանի միջև ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նա ողջունել է  գործարար համաժողով կազմակերպելու նախաձեռնությունը և նշել, որ այն լավ հնարավորություն կընձեռի երկու երկրների ներդրողներին միմյանց հետ ծանոթանալու և Հայաստանի ու Իրանի օրենսդրությունների մասին տեղեկանալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am