Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ոստիկանությունը տվյալներ ունի ցույցի կազմակերպիչների կողմից նախապատրաստվող սադրանքների մասին

Ոստիկանությունը տվյալներ ունի ցույցի կազմակերպիչների կողմից նախապատրաստվող 
սադրանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը տվյալներ ունի, որ իրենց Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի կազմակերպիչներ համարող որոշ անձինք որոշում են կայացրել սրել իրավիճալը, դիմել ոստիկանության նկատմամբ սադրանքների: Այս մասին Բաղրամյան պողոտայում ցուցարարներին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք ունենք տեղեկություններ, որ որոշ մարդիկ, ովքեր իրենց համարում են այս հավաքի կազմակերպիչներ, գիշերը նստել և մտածել են, որ այսպես հետաքրքիր չէ, և որոշել են, բացի աղբամաններից, բերել վրաններ, բարիկադներ տեղադրել, սրել իրավիճակը, ոստիկանության նկատմամբ սադրանքների դիմել, փակել փողոցներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց Ահարոնյանը:

Նա հայտարարեց, որ զերծ կմնա անուններ տալուց, սակայն ցանկանում է հայտնել, որ որոշ մարդկանց մոտ նման տրամադրվածություն կա: «Շատ կարճ ժամանակ անց դուք այս մասին կլսեք արդեն իրենցից, և ես ցանկանում էի նախօրոք ձեզ այդ մասին տեղյակ պահել: Արդեն կա որոշում, որ մի քանի անձինք պետք է այս շարժումը ղեկավարեն: Նրանք առաջարկելու են բարիկադներն ավելի մոտեցնել ոստիկանությանը: Նրանց դուր չի գալիս, որ ոստիկանությունը պասիվ է, ինչը մարում է շարժումը: Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ այս ամենը որոշ անձինք այստեղ հնչեցնելու են: Հորդորելու են մարդկանց ոստիկանության հետ բախումներ հրահրել, բարիկադներն առաջ տանել»,- նշեց Ահարոնյանը:

Նա ցուցարարներին հորդորեց ուշադիր լինել և թույլ չտալ, որ խաղաղ հավաքն այլ բանի վերածվի: Ահարոնյանը հստակեցրեց, որ կան 4-5 անձինք, ովքեր որոշել են առաջնորդել շարժումը և ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց սցենարով գնա շարժումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am