Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բողոքի ակցիայի մասնակիցները խոստանում են հստակեցնել հետագա քայլերը

Բողոքի ակցիայի մասնակիցները խոստանում են հստակեցնել հետագա քայլերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի համակարգող խմբի անդամները երեկոյան հանդես կգան հայտարարությամբ իրենց հետագա քայլերի մասին: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողներին հայտնեց շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը:

«Մենք ժամը 21:00-ին հանդես ենք գալու հայտարարությամբ մեր հետագա քայլերի մասին: Կլինեն հայտարարություններ, որոնք կներկայացնենք ժողովրդի դատին: Եթե ժողովուրդը հավանություն տա մեր պլաններին, կանցնենք վճռական քայլերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սանասարյանը:

Նա վստահեցրեց, որ որևէ անօրինական գործողություն չեն իրականացնելու: Եթե իրենց առաջարկները չարժանանան ժողովրդի հավանությանը, այլ քայլեր կմտածեն: Սանասարյանն այլ հարցերի չպատասխանեց` ընդգծելով, որ ամեն ինչի մասին հանրությունը կտեղեկանա ժամը 21:00-ին, երբ շարժման համակարգող խմբի անդամները կհայտարարեն իրենց հետագա քայլերի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am