Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

WikiLeaks-ը բացահայտել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Անգելա Մերկելի աշխատակիցների գաղտնալսումները

WikiLeaks-ը բացահայտել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Անգելա Մերկելի 
աշխատակիցների գաղտնալսումները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկյան հատուկ ծառայությունների՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հատուկ ստորաբաժանումը զբաղվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած գերատեսչության աշխատակիցների լրտեսմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով lenta.ru-ն, այդ մասին հայտնում է գերմանական Sueddeutsche Zeitung-ը՝ WikiLeaks սկանդալային կայքին հղումով։

Հավաքագրման հատուկ ծառայությունը (ՀՀԾ), որի հապավումն առկա է WikiLeaks-ի փաստաթղթերում դեռ 2011 թվականից, գաղտնալսել է գերմանացի պաշտոնյաների հեռախոսազանգերը։ Մասնավորապես, գաղտնալսել են եվրոպական քաղաքականության գծով կանցլեր Նիկոլաուս Մայեր-Լանդրուտի խոսակցությունները Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խորհրդականի հետ։ Համաձայն տվյալների՝ ՀՀԾ-ն ունեցել է 80 ակտիվ մասնաճյուղ, որոնցից 19-ը գործել է Եվրոպայում։ ՀՀԾ-ի աշխատանքային թիմը, սովորաբար, իր գործունեությունը ծավալել է Միացյալ Նահանգների դեսպանատներում և հյուպատոսություններում, այդ թվում՝ Բեռլինում: Ծառայությունը կարողանում էր ոչ միայն գաղտնալսել զանգերը, այլև հետևել, թե որտեղ են գտնվում խոսողները: WikiLeaks կայքում հայտնվել են նաև փաստաթղթեր ֆրանսիացի պետական պաշտոնյաների գաղտնալսման մասին: Դրանց թվում են Ֆրանսիայի վերջին երեք նախագահները՝ Ժակ Շիրակը, Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլլանդը:

WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիրն է Ջուլիան Ասանժը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am