Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԼՂՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Շիրակ-Արցախ էքսպո 2015»-ին

ԼՂՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Շիրակ-Արցախ էքսպո 2015»-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 3-ին ներկա է գտնվել Շուշիում  անցկացվող «Շիրակ-Արցախ էքսպո 2015» ցուցահանդեսի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների աջակցությամբ իրականացված ցուցահանդեսի նպատակն է փորձի փոխանակման միջոցով Արցախի երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը նպաստելը:

Խորհրդարանի նախագահը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ շրջել է ՀՀ Շիրակի մարզի եւ Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունները ներկայացնող  տաղավարներով եւ ծանոթացել  յուրաքանչյուրի գործունեությանն ու հետագա ծրագրերին:

Ցուցահանդեսին հաջորդած քննարկմանը Ղուլյանը երիտասարդներին ներկայացրել է ԼՂՀ սոցիալ-քաղաքական իրավիճակը եւ ՀԿ-ների ներգրավվածությունը  նշված ոլորտներում առկա հիմնախնդիրների լուծմանը:  

Երիտասարդների աջակցության, բազմազավակ ընտանիքների սոցիալական ապահովվության  եւ այլ թեմաների շուրջ են եղել «Շիրակ-Արցախ էքսպո 2015»-ի մասնակիցների` խորհրդարանի նախագահին ուղղած հարցերը:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները կխթանեն երկուստեք համագործակցությունը եւ ԼՂՀ ՀԿ-ներին ավելի ճանաչելի կդարձնեն միջազգային կառույցներին ու ծրագրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am