Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն քննարկել է իրականացվող աշխատանքները

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն քննարկել է իրականացվող 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ հուլիսի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, հանդիպման ընթացքում քննարկվել են մարզադահլիճների վերանորոգման աշխատանքների ընթացքի և դրանք վերջնական տեսքի բերելու ժամկետների, անհրաժեշտ մարզագույքի ապահովման, օտարերկրյա պատվիրակությունների և պատվավոր հյուրերի ժամանման, տրանսպորտային միջոցների ապահովման, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման և ջահի վառման հանդիսավոր արարողության, սպորտային մրցումների կազմակերպման և բազմաթիվ այլ հարցեր:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպման և անցկացման հարցերով զբաղվող հանձնաժողովների պատասխանատուները զեկուցել են կատարվող աշխատանքների մասին, ինչպես նաև մատնանշել առկա խնդիրները:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարականներ է տվել ձևավորված հանձնաժողովների պատասխանատուներին՝ եղած խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու և հետագա աշխատանքները կազմակերպելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am