Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Երկրորդ կինն Է եպիսկոպոոս ձեռնադրվել Մեծ Բրիտանիայում

Երկրորդ կինն Է եպիսկոպոոս ձեռնադրվել Մեծ Բրիտանիայում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յորքի աբբայությունում հուլիսի 3-ին կայացել Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ կնոջ երկրորդ ձեռնադրումը եպիսկոպոս. Դարեմի համալսարանի շրջանավատ Էլիսոն Ուայթը դարձել Է Հալլի եպիսկոպոս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուշագրավ Է, որ Ուայթն ամուսնացած Է եպիսկոպոս Ֆրենկ Ուայթի հետ, այնպես որ նրանք կդառնան Մեծ Բրիտանիայում եպիսկոպոսների առաջին ամուսնական զույգը:   

Ուայթին եպիսկոպոս Է ձեռնադրել Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենտամուն, որն այս տարվա հունվարի 26-ին եպիսկոպոսի ասիճան Է շնորհել առաջին կնոջը՝ այժմ Սթոքփորթի եպիսկոպոս Լիբի Լեյնին՝ Օքսֆորդի համալսարանի շրջանավարտին եւ երկու երեխաների մորը:

Անգլիայի եկեղեցին կանանց եպիսկոպոսության մասին օրենքն ընդունել Է անցյալ տարվա նոյեմբերի 17-ին, երբ գլխավոր սինոդը կատարեց ամփոփիչ՝ արդեն զուտ ձեւական քվեարկությունը Church House-ում՝ Լոնդոնի Վեսթմինսթերի շրջանում Անգլիայի եկեղեցու գլխավոր վարչությունում:  

Կանայք սկսել են քահանա ձեռնադրվել տակավին 1994 թվականին, բայց մինչ այժմ նրանք չԷին կարողանում բարձրագույն եկեղեցական պաշտոններ զբաղեցնել: Այժմ իրենց հերթին են սպասում ապագա եպիսկոպոս մի քանի կանայք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am