Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մոսկվայի դատարանը երկարացրեց Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը

Մոսկվայի դատարանը երկարացրեց Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի քաղաքային դատարանը հուլիսի 3-ին երկարացրել Է «Բաշնեւֆտ»-ի գործի ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Հայրապետյանը մեղադրվում Է 2009 թվականի ապրիլին ՈՒրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտ»-ը «Սիստեմա» ընկերության կառույցներին վաճառելուն մասնակից լինելու մեջ: Հայրապետյանի նկատմամբ հարուցվել Է եւս մեկ քրեական գործ: Նա մեղադրվում Է Բաշկիրիայից՝ ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստեւից 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Այդ գործով հետաքննությունն արդեն ավարտված Է:

«Դատարանը որոշեց բավարարել հետաքննության միջնորդությունը եւ խափանման միջոցը տնային կալանքի ձեւով երկարացնել մինչեւ սեպտեմբերի 15-ը»,-հայտարարել Է դատավոր Պավել Միլեխինը:

Քննիչը նիստի ընթացքում խնդրել Է երկարացնել տնային կալանքի ժամկետը: «Անհրաժեշտ Է գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրել մեղադրյալին ու նրա փաստաբաններին: Նաեւ գործին կցվել են լրացուցիչ նյութեր, որոնց հետ նույնպես անհրաժեշտ Է ծանոթանալ»,-ասել Է նա:

Պաշտպանության կողմը դեմ Է հանես եկել միջնորդությունը բավարարելուն եւ խնդրել Է Հայրապետյանին ազատ արձակել գրավի դիմաց: «Մենք ամբողջ ծավալով ծանոթացել ենք գործի նյութերին, քննչական գործողություններն ավարտված են, այդ կապակցությամբ խափանման միջոցը երկարացնելու հիմքեր չկան»,-ասել Է փաստաբանը: Նաեւ նշվել Է, որ Հայրապետյանը չունի Հայաստանի ու Ռուսաստանի անձնագրեր, ուստի չի կարող թաքնվել:

Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն եւ անշարժ գույք՝ արտասահմանում, մասնավորապես վերջին ժամանակներս նա ապրում Էր Մոնակոյում: Հենց այս փաստով Էր հետաքննությունը հիմնավորում նրան մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին փոխադրել են տնային կալանքի տակ: Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտարարել Էր, որ իր պաշտպանյալի առողջությունը կտրուկ վատացել Է, եւ խնդրել Էր ազատ արձակել նրան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am