Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սաուդյան Արաբիայի արքայազնը 300 հազար դոլար Է հատկացրել Թբիլիսիում տուժածներին

Սաուդյան Արաբիայի արքայազնը 300 հազար դոլար Է հատկացրել Թբիլիսիում տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի Ալ Վալիդ բին Թալյալ բին Աբդուլազիզ ալ Սաուդ արքայազնը 300 հազար դոլար Է հատկացրել Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղի հետեւանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին հաղորդել Է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Լույս հունիսի 14-ի գիշերը տեղատարափ անձրեւների եւ սողանքային գործընթացների հետեւանքով Թբիլիսիում հեղեղվել Էին Վերե գետի կիրճում գտնվող օբյեկտներ՝ բնակելի շենքեր, փողոցներ, կենդանաբանական այգին, «Մզիուրի» զբոսայգին, շների մասնավոր ապաստարանը: Նաեւ վնասվել Էր ենթակառուցվածքը: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 19 մարդ, երեք հոգի անհայտ կորած Է համարվում:

«Ծանր ժամանակներում բարեկամները միշտ Էլ կողքին են լինում: Alwaleed Philanthropies հիմնադրամը առաջիններից մեկն Էր, որ օգնության ձեռք մեկնեց ջրհեղեղից տուժածներին»,-Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին արքայազնի հասցեագրած նամակից մեջբերում Է արել Sputnik գործակալությունը:

Արքայազնը վստահություն Է հայտնել, որ հիմնադրամը կարող Է զգալի ավանդ ներդնել տարերային աղետների հետեւանքների վերացման գործում: Սաուդյան Արաբիայի արքայազնը պաշտոնական այցով Վրաստանում Է գտնվել հունիսի 10-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am