Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն սերբական միջազգային մրցաշարի
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը հուլիսին կմասնակցի սերբական միջազգային մրցաշարի:
Հավաքականը Սերբիա կմեկնի 6 մարզիկներով` 4 տղա, 2 աղջիկ: «Հիմնականում Սերբիա մեկնում են հավաքականի երկրորդ համարները: Հենց այդ մրցաշարից հետո էլ կընտրենք այն մարզիկներին, ովքեր կպայքարեն Եվրոպայի առաջնության մեդալների համար: Բացի այս մարզիկներից Եվրոպայի առաջնության համար արդեն իրենց տեղն ունեն 5 մարզիկներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Բացի երիտասարդների բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Առաջնությունը կկայանա օգոստոսի 6-ից 15-ի Սոֆիայում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում