Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն սերբական միջազգային մրցաշարի

Armenpress 14:24, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը հուլիսին կմասնակցի սերբական միջազգային մրցաշարի:

Հավաքականը Սերբիա կմեկնի 6 մարզիկներով` 4 տղա, 2 աղջիկ: «Հիմնականում Սերբիա մեկնում են հավաքականի երկրորդ համարները: Հենց  այդ մրցաշարից հետո էլ կընտրենք այն մարզիկներին, ովքեր կպայքարեն Եվրոպայի առաջնության մեդալների համար: Բացի այս մարզիկներից Եվրոպայի առաջնության համար արդեն իրենց տեղն ունեն 5 մարզիկներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Բացի երիտասարդների  բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:  Առաջնությունը կկայանա օգոստոսի 6-ից 15-ի Սոֆիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am