Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Շիրակ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումն ավարտեց հաղթանակով

«Շիրակ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումն 
ավարտեց հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Գյուրմրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Զրինսկի»-ին:

Մեկնարկային սուլիչից 17 րոպե անց գյոմրեցիները առաջ անցան հաշվի մեջ: «Շիրակ»-ի իվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհինն առաջ մղեց  թիմին: Երկրորդ գնդակը «Շիրակ»-ը խփեց արդեն երկրորդ խաղակեսում: Դուբլի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուհինը, ով աչքի ընկավ արդեն 66-րդ րոպեին` օգտվելով պաշտպանների սխալից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց արդեն Բոսնիա և Հերցոգովինայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am