Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագան» մրցույթը կնպաստի ժողովուրդների միջև բարեկամության զարգացմանը

«Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագան» մրցույթը կնպաստի 
ժողովուրդների միջև բարեկամության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագան. ընդհանուր պատմություն և այժմեականություն» երիտասարդ լրագրողների 6-րդ միջազգային մրցույթն ուղղված է Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների և բարեկամության զարգացմանը: Լրագրողների հետ հուլիսի 2-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց մրցույթի կազմակերպիչներից «Ռուսաստանի հանրային հեռուստատեսության» պատմահրապարակախոսական ծրագրերի բաժնի տնօրեն Լեոնիդ Մլեչինը:

«Այս մրցույթին կարող են մասնակցել ինչպես հեռուստատեսությունում, տպագիր մամուլում, այնպես էլ համացանցային տիրույթում աշխատող լրագրողները: Մրցույթի հանձնաժողովի դատին պետք է հանձնվի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ռուսերեն լեզվով արված նյութերը կամ տեսանյութերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նկատեց  նա` հավելելով, որ վերը նշված մրցույթը զանգվածային տեղեկատվության ոլորտում խրախուսում է տարածաշրջանի երկրների միջև տարաբնույթ կապերի հաստատումը, ինչպես նաև նպաստում է տարածաշրջանի ԶԼՄ-երի հետաքրքրության բարձրացմանը Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների, ընդհանուր պատմության, համտեղ տնտեսական և մարդասիրական նախագծերի նկատմամբ:

Մրցույթի երեք անվանակարգերն են՝ «Հայրենական մեծ պատերազմ», «ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներ» և «Կովկաս. բարեկամության տարածաշրջան»:

Իր հերթին «Ռուսաստանի հանրային հեռուստատեսության» գլխավոր տնօրենի տեղակալ, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբելլա Փաշինյանը շեշտեց, որ «Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագան. ընդհանուր պատմություն և այժմեականություն» երիտասարդ լրագրողների 6-րդ միջազգային մրցույթի հաղթողները կստանան արժեքավոր մրցանակներ և 2015 թվականի նոյեմբերին ուղևորություն Մոսկվա ։ «Յուրաքանչյուր անվանակարգում ունենալու ենք երեքական հաղթող, և մեկ մրցանակ էլ տրվելու է լրատվական կայքերից մեկին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մանրամասներ ցանկացողները կարող են տեղեկանալ Մոսկվայի Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի էլեկտրոնային կայքից»,-պարզաբանեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am