Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀԾԿՀ-ը հիմնազուրկ է համարում «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարի հայտարարությունը

ՀԾԿՀ-ը հիմնազուրկ է համարում «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարի 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում Հայաստանի էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ «Ինտեր ՌԱՕ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկի հնչեցրակծ դիրքորոշումը: Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հանձնաժողովը պատրաստ է իր դիրքորոշումն ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ: 

Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում: «Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասվում է հայտարարության մեջ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության 100-տոկոսանոց սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկ հուլիսի 1-ին հայտարարել էր, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում առկա բարդ իրավիճակն ունի բացառապես տնտեսական, այլ ոչ թե քաղաքական պատճառներ և ոլորտի կարգավորման համակարգային խնդիրների արդյունք է: «Ինտեր ՌԱՕ» -ի ղեկավարը նաև նշել է, որ ՀԷՑ-ի կրած վնասները Հայաստանում գործող համակագարի կանոնակարգման հետևանք են: «ՀԷՑ» ՓԲԸ-ի կրած երկարաժամկետ կորուստները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում գործող էլեկտրաէներգիայի սակագների կարգավորման համակարգով ու շուկայի գործունեությունը կարգավորող կանոններով», - ասել է Կովալչուկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am