Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Sotheby's-ի աճուրդում 32,6 մլն դոլարով վաճառվել Է Ուորհոլի «Մեկ դոլար» նկարը

Sotheby's-ի աճուրդում 32,6 մլն դոլարով վաճառվել Է Ուորհոլի «Մեկ դոլար» նկարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էնդի Ուորհոլի «Մեկ դոլար (արծաթե հավաստագիր)» նկարը հուլիսի 1-ին 20,9 միլիոն ֆունտ ստեռլինգով  (32,6 միլիոն դոլարով) վաճառվել Է աճուրդով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg-ին: Ստեղծագործությունը դրվել Էր Sotheby's-ի երեկոյան աճուրդում:

Ուորհոլի գործը, որը նա նկարել Է 1962 թվականին, դարձել Է թոփ լոտը՝ գերազանցելով 28 միլիոն դոլար նախնական գնահատումը:  

1960-ական թվականների սկզբին Ուորհոլն ստեղծել Է դոլարի պատկերմամբ ստեղծագործությունների շարք: «Մեկ դոլար (արծաթե հավաստագիր)» կտավն այն տասը լոտերից մեկն Էր, որոնք միավորված են ամերիկյան արժույթի թեմայով: Դրանցից ութը վաճառվել Է 53,6 միլիոն դոլար ընդհանուր գումարով:

Աճուրդում նաեւ վաճառվել են անգլիացի Էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի՝ 1975 եւ 1980 թվականների երկու ինքնանկարները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել Է շուրջ 23 միլիոն դոլար:  

Եվս մեկ արժեքավոր լոտ Է դարձել բրիտանացի նկարիչ Լյուսիեն Ֆրոյդի «Չորս ձու ափեում» գործը, որը նա նկարել Է 2002 թվականին: Այն գնել են 1.5 միլիոնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am