Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտաշատում անցկացվեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի Արարատի մարզային փուլը

Արտաշատում անցկացվեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 
Արարատի մարզային փուլը

ԱՐՏԱՇԱՏ, 1ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արտաշատի քաղաքային ստադիոնում կայացած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլում հայտնի են դարձել Արարատի մարզի 12 ուժեղագույն թիմերը: Նրանցից 9-ը Արտաշատի տարածարջանից են, 2-ը ` Վեդիի եւ 1-ը` Մասիսի: Արդեն երկրորդ տարին է, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից, ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող մրցույթին մասնակցում է նաեւ մեկ հաշմանդամ ընտանիք, որն այս տարի Մասիսի տարածաշրջանից էր:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Սեյրան Նազարյանը պարզաբանեց, որ մարզկենտրոն Արտաշատից միշտ մասնակցությունն անհամեմատ մեծ է լինում: «Համեմատած մարզի մյուս տարածաշրջանների հետ, նրանք առավել մարզված են, ավելի պատրաստակամ, եւ նպատակային մարզվում ու մասնակցում են հաղթելու համար»,-ասաց Նազարյանն՝ ավելացնելով, որ մարզային փուլում հաղթած 12 ընտանիքներից չորսն են մասնակցում առաջին անգամ: Մնացյալ ութը նախորդ տարիներին միշտ ունեցել են մասնակցություն: Թիմերը մրցել են խաղային փոխանցումավազք` 30մ եւ 80մ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում, խաղային փոխանցումավազք` թենիսի գնդակներով, հեռացատկ եւ հրաձգություն սպորտաձեւերում:  Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է հայրը, մայրը եւ համապատասխան տարիքային խմբի երեխան: Մրցույթի հանրապետական փուլը տեղի կունենա սեպտեմբերին` Ծաղկաձորում: Նախորդ տարի Արարատի մարզից հանրապետական փուլին մասնակցած հաշմանդամ ընտանիքը զբաղեցրել է երրորդ տեղը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am