Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ վավերագրողները կտեղեկանան Բալթիկ ծովից մինչև Սև ծով վավերագրական ֆիլմերի ցանցի մասին

Հայ վավերագրողները կտեղեկանան Բալթիկ ծովից մինչև Սև ծով 
վավերագրական ֆիլմերի ցանցի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալթիկ ծովից մինչև Սև ծով վավերագրական ֆիլմերի ցանցը (B2B DOC NETWORK) հուլիսի 16-ին կներկայացվի հայ վավերագրողներին, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվողներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակից, միջոցառման ընթացքում խոսվելու է մի շարք թեմաների մասին, որոնք առնչվում են վարվերագրական ֆիլմերին, այդ թվում՝ արտադրություն, համատեղ արտադրություն , դիստրիբյուցիա և այլն:

B2B Doc-ը վավերագրողների միջազգային ցանց է, որտեղ ներգրավված են  անդամներ Շվեդիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից: Այս համագործակցության ցանցը այժմ կազմավորման փուլում է: Սակայն այն դառնալու է ոչ պաշտոնական բաց ֆորում, որը ղեկավարելու ու աշխատացնելու են իրենք՝ կինոգործիչները: B2B Doc-ը կնախաձեռնի և կաջակցի համատեղ արտադրություններին նշված երկրներում: Ամեն տարի մի շարք ընտրված նախագծեր ամենսկզբնական փուլում կստանան ֆինանսական աջակցություն: Փորձառու մասնագետների ղեկավարությամբ այդ նախագծերը կպատրաստվեն ներկայացվելու առաջատար Եվրոպական կինոֆորումներում: B2B Doc-ը նաև նախատեսում է վարպետության դասեր, սեմինարներ, աշխատաժողովներ, ուսումնական այցեր և այլ միջոցառումներ վավերագրողների համար, որպեսզի բացահայտվեն մասնակից երկրներում առկա ստեղծագործական, տեխնիկական և դիստրիբուցիոն հնարավորությունները և տարածաշրջանում էլ ստեղծվեն ֆիլմեր միջազգային մեծ հանրությանը ներկայանալու համար:

Նախագիծը կներկայացնի շվեդ վավերագրող Ալեքս Շիրաևը: Միջոցառման լեզուն կլինի ռուսերեն: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև հայերեն թարգմանություն:

Ալեքս Շիրաևը շվեդ վավերագրող է: Իր վերջին ֆիլմը՝ «Գազային զենքը» (2014)՝ արտադրված Դիքսիտ Ինտերնացիոնալի կողմից շվեդական հեռուստատեսության համար (SVT),  պատմում է, թե ինչպես է Ռուսաստանը օգտագործում գազի արտահանումը եվրոպական երկրների վրա քաղաքական ազդեցություն գործելու համար: Ալեքսն այժմ աշխատում է B2B Doc նախագծի՝ վավերագրողների ազատ ցանց ստեղծելու վրա, որի շնորհիվ հնարավոր կլինի հեշտությամբ կապ հաստատել և համատեղ արտադրություններ կազմակերպել Սկանդինավիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am