Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ փրկարարները կմասնակցեն ՄԱԿ-ի որոնողափրկարարական խորհրդատվական խմբի որակավորմանը

Հայ փրկարարները կմասնակցեն ՄԱԿ-ի որոնողափրկարարական 
խորհրդատվական խմբի որակավորմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հուլիսի 1-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պատվիրակությանը՝ ՄԹ պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիպմանը ներկա են եղել նաև ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Հանդիպման նպատակն է եղել քննարկել ՏԿԱԻ նախարարության և Միացյալ Թագավորության համապատասխան կառույցի միջև համագործակցության ընդլայնման հարցերը:

ՄԹ ՊՆ միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին`  ՆԱՏՕ-ի տարբեր միջոցառումների շրջանակում ակտիվ և արդյունավետ մասնակցության համար` նշելով, որ տպավորված է Հայաստանի փրկարարական ծառայության հնարավորություններով: Ընդգծելով,  որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը`հյուրն առաջարկել է քննարկել ՏԿԱԻՆ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները:

ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալն, իր և ՏԿԱԻ նախարարի անունից ողջունելով ՄԹ ՊՆ միջազգային անվտանգության քաղաքականության տնօրենի այցը նախարարություն, կարևորել է Միացյալ Թագավորության՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ համագործակցությունը՝  և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում, և՛ որպես երկկողմ գործակցություն:
Վ. Տերտերյանը ներկայացրել է Հայաստանում փրկարարական ուժերի կայացման ու զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները և այս բնագավառում ՄԹ-ի հետ համագործակցության հնարավորությունները:

«Մեր երկիրը աղետների ռիսկի առումով խոցելի երկրներից է, և մենք կարևորում ենք մեր փրկարարական ուժերի պատրաստվածությունը», -ասել է փոխնախարարը` հավելելով, որ այս նպատակով Հայաստանը փորձում է ինտեգրվել տարբեր միջազգային պլատֆորմներում: Մասնավորապես՝ սեպտեմբերին նախարարության խումբը կմասնակցի ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորմանը։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանը և ՄԹ-ն կարող են արդյունավետ համագործակցել փրկարարական ծառայության ոլորտում, որտեղ Հայաստանը և՛ սովորելու, և՛ իր դրական փորձը ներկայացնելու հնարավորություն կունենա:

Հյուրերի խնդրանքով` ՏԿԱԻՆ պատասխանատուները տեղեկություններ են ներկայացրել աղետների ռիսկերի կառավարման ոլորտում տարածաշրջանային համագործակցության, ՀՀ-ում աղետներին արագ արձագանքման պլանի կազմման և իրականացման վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ռազմական կցորդի հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները և ուղղությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am