Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային արդի հարցերը: Անդրադարձ է կատարվելԵրևանում հունիսի 25-26-ին կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին։

ՀՀ և ՌԴ վարչապետերն ընդգծել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման կարևորությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am