Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շարժայում կայացել է Օհանեսյան վարժարանի տարեվերջյան միջոցառումը

Շարժայում կայացել է Օհանեսյան վարժարանի տարեվերջյան միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ Վրդ. Սարգսյանի նախագահությամբ Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համալիրի «Պիեր Քեոսյան» սրահում տեղի է ունեցել Դուբայի և Հյուսիսային էմիրությունների Օհանեսյան ազգային շաբաթական մեկօրյա վարժարանի տարեվերջյան միջոցառումը և վկայականների բաշխումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչության էջից:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է վարժարանի աշխատանքային գործունեությունը, ապա աշակերտները հանդես են եկել երգ ու պարով, ասմունքով:

Փակման խոսքով հանդես է եկել թեմի կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբն` անդրադառնալով միօրյա վարժարանի կարևորությանը: Նա կոչ է արել ծնողներին մնայուն կերպով քաջալերել իրենց զավականերին հայեցի դաստիարակության, հայոց լեզվի ու պատմության կարևորության հարցում:

Նա բարձր է գնահատել Օհանեսյան մեկօրյա ազգային վարժարանի բարերար Հարութ Օհանեսյանին՝ իր ծավալած գործունեության համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am