Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծննդատանը հրազենային վիրավորում ստացած կնոջ վրա ամուսինը կրակել է երեք անգամ

Ծննդատանը հրազենային վիրավորում ստացած կնոջ վրա ամուսինը կրակել 
է երեք անգամ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծննդատանն ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած Մելինե Ասատրյանն գտնվում է վիրասրահում, որտեղ կատարվում է նեյրովիրաբուժական առաջնային մշակում: Հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարաբերական կայուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժշկական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը: Բժշկի հաղրոդմամբ` 1988 թվականին ծնված երիտասարդ կինն ստացել է երեք գնդակային վիրավորում` ուսի, պարանոցի և ծոծրակային շրջաններում:

«Վիրավոր կնոջն ընդունել ենք մոտ մեկ ժամ առաջ ծննդատնից, որտեղ կատարվել էր կեսարյան հատում: Երեխան ծնվել է անհաս, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենիա» բժշկական կենտրոնում կատարվել են անհրաժեշտ բոլոր լաբորատոր և գործիքային միջոցառումները, համակարգչային տոմոգրաֆիական հետազոտությամբ ստուգվել են կնոջ գլուխը, պարանոցը, կրծքավանդակը և որովայնը: Հայտնաբերվել են բազմաթիվ գնդակային բեկորային վիրավորումներ: Նախնական տվյալներով` երեք գնդակային վիրավորման հետ գործ ունենք: Գնդակներից մեկը դուրս է եկել: Հիվանդին միացված է արհեստական շնչառություն»,- ասաց բժիշկ Գրիգորյանը: 

ՀՀ ոստիկանությունը հունիսի 30-ին` ժամը 10:15-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում ծննդաբերած կանանցից մեկի ամուսինը կրակել է իր կնոջ վրա, այնուհետև` ինքնասպան եղել: Վիրավորը Արարատի մարզի Դվին գյուղի բնակչուհի 27-ամյա Միլենե Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որը տեղում պարզում է պատահարի հանգամանքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս ժամանել է դեպքի վայր: Նախարարը հիմա գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Դեպքի ժամանակ Մելինե Ասատրյանը եղել է առանձին պալատում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am