Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ նախագահի ծննդյան տարեդարձը

Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ նախագահի ծննդյան տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Մեծարգո Սերժ Ազատի: Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մեծ ավանդ ունենալով հայկական երկու հանրապետությունների եւ հայոց բանակի ստեղծման գործում` Դուք այսօր էլ շարունակում եք անձնվիրաբար ծառայել հարազատ ժողովրդի անվտանգության ապահովմանը եւ բարեկեցության մակարդակի բարձրացմանը, համազգային խնդիրների լուծմանը ու մեր դարավոր նպատակների իրականացմանը: Համոզված եմ` այսուհետ էլ հաջողությամբ կպսակվեն Մայր Հայաստանի եւ Արցախի զորացմանն ու բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր հայրենանվեր ծրագրերը, եւ մեր ժողովուրդը կտոնի նոր հաղթանակներ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտում: ՀՀ նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2008-ին, երկրորդ անգամ՝ 2013-ին և պաշտոնավորում է մինչ օրս:  Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է: Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը եւ չորս թոռնիկ` Մարիամը, Արան, Սերժը և Ռիտան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am