Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Չայկովսկու անվան դպրոցը 2016 թվականին ձայնագրման ստուդիա և այլ հնարավորություններ կունենա

Չայկովսկու անվան դպրոցը 2016 թվականին ձայնագրման ստուդիա և այլ 
հնարավորություններ կունենա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցը 2016 թվականին վերանորոգված  և վերազինված կներկայանա հանրությանը: «Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը տեղեկացրեց, որ դպրոցում այժմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ վերանորոգում է ընթանում:

«Դպրոցն ունենալու է բոլոր նվագախմբերի և կոլեկտիվների համար նախատեսված մեծ սենյակ, որն այս պահին չունի: Մենք ունենալու ենք ձայնագրման ստուդիա, վերանորոգվում է մեր երգեհոնը. այսինքն՝ կունենանք հնարավորություն անցկացնելու երեկոներ երգեհոնով:  Դպրոցն ունենալու է հարվածային գործիքների երկու մասնագիտացված դասարան, մուտքի հատվածում հանգստյան գոտի կլինի. այդ տարածքում նաև գրավոր աշխատանքներ կանցկացվեն: Կվերանորոգվեն նաև չորրորդ հարկում գտվող երկու համերգասրահները»,-տեղեկացրեց դպրոցի տնօրենը:

Մարտուն Կոստանդյանը վստահեցրեց, որ վերանորոգման պատճառով ուսումնական գործընթացը չի տուժում: «Շնորհակալ ենք Կոմիտասի անվան կոնսերվատորիային, որն աջակցել է մեզ: Այնտեղ դասավանդող պրոֆեսորները երեխաներին կանչում են կոնսերվատորիա՝ դասերի: Շնորհակալ ենք նաև Բաբաջանյանի անվան քոլեջին: Աշխատում ենք, որ տեխնիկական հարցերը ուսումնական պրոցեսի վրա չազդեն: Ի դեպ, բավականին համերգներ ենք ունեցել այս տարի և՛ Հայաստանում, և արտերկրում»,-հավելեց դպրոցի տնօրենը:

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին։ Պյոտր Իլյիչ Չայկովսկու անվամբ է կոչվում 1940 թվականից։ Դպրոցը մասնագիտացված հանրակրթական օջախ է։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am