Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նորվեգիայում թույլ կտան երեխաներին փոխել իրենց սեռն սկսած 7 տարեկանից

Նորվեգիայում թույլ կտան երեխաներին փոխել իրենց սեռն սկսած 7 տարեկանից

ՕՍԼՕ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի կառավարությունն ընդունել է որոշում` համաձայն որի՝ այդ երկրի երեխաները սկսած 7 տարեկանից իրավունք ունեն փոխել իրենց սեռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  The Local պարբերականը, սա սեռը փոխելու ըարիքի ամենացածր շեմն է, որը երբեւէ հաստատվել է աշխարհում:

Երկրի առողջապահության նախարար Բենթ Հոյթը հայտարարել է, որ սա կարեւոր հարթակ է, որտեղ Նորվեգիան մնացած երկրներից տարիներ շարունակ հետ է մնացել: «Այժմ մենք կարող ենք երջանիկ լինել, որ կարողացանք իրագործել այդ նախաձեռնությունն ու դրան տալ օրենքի ուժ»,- ասել է նախարարը:

Նորվեգիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ եվրոպական բազմաթիվ երկրներում թույլ է տրվում սեռափոխություն 18 տարեկանից հետո, երբ անձը դառնում է չափահաս եւ կրում պատասխանատվություն իր արարքների համար: Սակայն Նորվեգիայում կարծում են, որ ընտրել են «ոսկե միջին» տարբերակն ու պետք է թույլ տալ անձին դեռեւս վաղ հասակում որոշել, թե ինքը որ սեռին է պատկանում:  Մինչ այս տարվա ապրիլը Նորվեգիայի կառավարությունը չի խոչընդոտել, որպեսզի իր քաղաքացիները ենթարկվեն սեռափոխության վիրահատության միջոցով, սակայն որոշ մարդիկ դա համարել են մարդու իրավունքների խախտում:

Ըստ Հոյթի՝ 6-ից 16 տարեկան պատանիները և աղջիկները պետք է խորհրդակցեն իրենց ծնողների հետ սեռափոխությունից առաջ, ինչից հետո նրանք կկարողանան փոխել իրենց սեռը` առանց հոգեբանական կամ վիրահատական միջամտության: Ըստ նախարարի՝ սա առաջին հերթին միտված է պատանիների առողջության պահպանմանը եւ դրա համար Նորվեգիայում որոշումը համարում են պատմական:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am