Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀԱԷԿ-ը հերքում է ատոմակայանից հոսանքի «լևի» գծի մասին լուրերը

ՀԱԷԿ-ը հերքում է ատոմակայանից հոսանքի «լևի» գծի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայակական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրինությունը պաշտոնապես հերքում է ատոմակայանից «լևի» հոսանքի գծի անցկացման մասին մամուլում շրջանառվող տեղեկությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԷԿ-ից: «Մամուլում շրջանառվում է տեղեկատվություն,  թե իբր ատոմակայանից «լևի» հոսանքի գիծ կա անցկացված և գեներալների օբյեկտներն են սնուցում: Եվ դրա մասին տեղյակ են այդ համակարգի բոլոր աշխատողները: «Հայակական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրինությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀԱԷԿ-ից որևէ մեկին, այդ թվում՝ նաև գեներալներին տրվող որևէ հոսանքի գիծ չկա»,-մասնավորապես նշվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am