Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԵՄ-ն հարգում Է «Արեւելյան գործընկերության» երկրների ընտրությունը. եվրահանձնակատար

ԵՄ-ն հարգում Է «Արեւելյան գործընկերության» երկրների ընտրությունը. եվրահանձնակատար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հարգում Է «Արեւելյան գործընկերության» մասնակից այն երկրների ընտրությունը, որոնք չեն պլանավորում ասոցացման համաձայնագրեր ստորագրել ԵՄ-ի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին Մինսկում հայտարարել Է ԵՄ-ի հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ընդլայնման հարցերի շուրջ բանակցությունների գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:

«Եվրամիությունը հարգում Է նրանց ընտրությունը, ովքեր չեն պատրասվում ամբողջութամբ ասոցացվել, տնտեսապես ինտեգրվել ԵՄ-ին, համաձայնագիր ստորագրել ասոցացման մասին»,-ասել Է Հանը՝ ելույթ ունենալով «Արեւելյան գործընկերության» ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը:

Դրա հետ մեկտեղ նա վստահություն Է հայտնել, որ ԵՄ-ի այդ նախաձեռնության բոլոր մասնակիցները շահագրգռված են Եվրամիության հետ հարաբերությունների բարելավմամբ եւ կատարելու են իրենց պարտավորությունները:

«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նախատեսում Է Եվրամիության քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրացումը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Վերջին երեք երկրներն անցյալ տարի համաձայնագրեր են ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացված գործընկերության մասին:

«Արեւելյան գործընկերության» հիմնադիր գագաթնաժողովը 2009 թվականի մայիսի 8-ին կայացել Է Պրահայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am