Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Կիրանց գյուղի մշակելի հողատարածքներն ընդլայնվել են 100 հեկտարով

Կիրանց գյուղի մշակելի հողատարածքներն ընդլայնվել են 100 հեկտարով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան համահայկական հիմնադրամը 6 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ է վերակառուցել Տավուշի մարզի Կիրանց գյուղում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, «Սրանոց» կոչվող ջրատար խողովակի կառուցումը հնարավոր է դարձել հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի բարերար Գրիգոր Շիմշիրoղլուի տրամադրած ֆինանսական միջոցների շնորհիվ:

Սահմանագլխին գտնվող գյուղում բնակվում է 365 մարդ, ովքեր հիմնականում զբաղվում են հացահատիկի եւ ծխախոտի մշակմամբ: Գյուղապետ Հմայակ Նազարյանի խոսքով` սա Հայաստանի այն սակավաթիվ գյուղերից է, որտեղ բնակչության թիվն անգամ խորհրդային տարիների համեմատ աճում է: «Վերակառուցված ջրագծի շնորհիվ նախկինում մշակվող 20 հեկտարի փոխարեն այսօր կարող ենք մինչեւ 120 հեկտար հող մշակել, ինչն այգեգործությունը զարգացնելու եւ կայուն եկամուտ ստանալու հնարավորություն է գյուղացու համար»,- նշել է գյուղապետը:

Բացման արարողությանը գյուղապետը Կիրանցի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց բարերար Գրիգոր Շիմշիրողօղլուին: Արգենտինայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ ներկայումս նաեւ ջերմոցների հիմնման աշխատանքներ են տարվում Կիրանցում:

 2014թ-ին Ֆրանսիայի տեղական մարմնի աջակցությամբ էլ համայնքում հիմնվել է ֆերմա, տրամադրվել են ցեղային երինջներ, տնկիներ եւ սերմնացու: Նշենք, որ տարեսկզբից Հայաստանում եւ Արցախում Հիմնադրամի ջանքերով արդեն իսկ բնակիչների կողմից շահագործվում են Պատարա, Խանցք, Խաչմաչ, Շոշ (ԼՂՀ Ասկերանի շրջան), Քարի Տակ (ԼՂՀ Շուշիի շրջան) գյուղերի նորակառույց համայնքային կենտրոնները, Սասունիկ համայնքի նորակառույց մանկապարտեզը (ՀՀ Արագածոտնի մարզ) եւ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան նորակառույց փակ լողավազանը (Շիրակի մարզ): Առաջիկայում էլ կբացվի Խաչարձան գյուղի հիմնանորոգվող դպրոցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am