Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Քաղաքապետարանը խստիվ արգելում է արհեստական ջրավազաններում լողալը

Քաղաքապետարանը խստիվ արգելում է արհեստական ջրավազաններում լողալը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը և համապատասխան բոլոր ստորաբաժանումներն այսուհետ խիստ վերահսկողության  տակ են պահելու արհեստական ջրավազանները՝ արգելելով դրանցում լողալը և ապահովելով դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին հանձնարարականները տրվել են քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Երևանում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 4 դեպք: Կազմվել են վարչական արձանագրություններ, 2 հասցեում քանդվել են ապօրինի շինությունները:

Եվս 4 դեպք հայտնաբերվել է շինհրապարակների կազմակերպման կանոնների խախտման մասով: Հանձնարարվել է աշխատանքները պահել մշտական հսկողության ներքո:
Զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ իրականացված հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ հսկողության արդյունքում կազմվել է 26 արձանագրություն, որից 19-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման և 7-ը՝ ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաների ապօրինի վաճառքի համար:

Հանձնարարվել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման հսկողությունը:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը բակային տարածքներում: 
Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտանբերման և կանխման ուղղությամբ աշխատանքները: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրավախախտման 53 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ: 
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ոռոգման համակարգ ունեցող տարածքներում պատշաճ խնամքի ապահովման նպատակով տվյալ տարածքների ոռոգումը կատարվում է երկհերթ ռեժիմով: Նաև նշվել է, որ զուգահեռաբար ընթանում են ճմապատման և ծաղկապատման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի մաքրության ապահովումն ու կանաչ տարածքների խնամքը: 
Մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում առկա թերությունների վերացման աշխատանքների հետ կապված հանձնարարվել է հատուկ հսկողություն տակ պահել բակային տարածքների, թունելային կառույցների և ստորգետնյա անցումների լուսավորության անխափան ապահովմանը: 
Մայրաքաղաքում դպրոցների ավարտական և պետական քննությունների ընթացքի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ թվով 145 հիմնական դպրոցների շրջանավարտները հաջողությամբ հանձնել են քննությունները՝ ստանալով հիմնական կրթության վկայականներ: Շրջանավարտներից 125-ը ստացել են  հատուկ նմուշի գերազանցության վկայականներ: 13 միջնակարգ և կույրերի հատուկ դպրոցի 447 աշակերտները նույնպես հաջողությամբ հանձնել են քննությունները և ստացել վկայականներ:
Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են պարբերական ստուգայցերը Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում: 38 մանկապարտեզներում կատարված ստուգայցերի ընթացքում ժամկետանց սնունդ և սննդի պահպանման պայմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am