Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-2/22. «Բողբոջող անմոռուկներ»

«Նոր գիրք»-2/22. «Բողբոջող անմոռուկներ»

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակած երկու ուշագրավ գիրք՝ երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան, «Բողբոջող անմոռուկներ»


Գիրքը հրատարակվել է Արևմտյան Ամերիկայի համազգային «Ռիթա Սապունճեան Տեմիրճեան» արևմտահայերենի գրական հիմնադրամի հովանավորությամբ: Գրքում ընդգրկված են սիրիահայ գրող Մարիանա Պէչթօզլեան Ղազարեանի արձակ գրությունները, որոնց թեման Հայոց ցեղասպանությունն է, ինչպես նաև Սիրիայի դեպքերը, որոնք դիտարկվում են որպես շարունակվող ցեղասպանություն: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Աստրիդ Լինդգրեն, «Էմիլը Լյոնեբերգայից»


Սմոլանդ գավառի Վիմերբի փոքրիկ գավառական քաղաքում, որտեղ Էմիլը հայտնի էր դարձել իր «հերոսություններով», 1907-ի նոյեմբերի 14-ին ծնվել է Աստրիդ Աննա Էմիլիա Էրիկսոնը, ով նույն ինքը՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենն է։ Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում էլ մանկագիրը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am