1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրանուշ Հակոբյանը Մարսելում մասնակցել է «Հայաստանի տարի» միջոցառումերին

Հրանուշ Հակոբյանը Մարսելում մասնակցել է «Հայաստանի տարի» 
միջոցառումերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 19-22-ը Մարսելում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարության և «Մարսել-Պրովանս-Հայաստան-2015» միության հետ համատեղ «Հայաստանի տարի» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 19-ին նախարարը մասնակցել է Սարգիս Գրիգորյանի նկարների «Ծիրանի ծաղիկ» խորհրդանշական խորագրով ցուցահանդեսին, ուր ելույթի ընթացքում շեշտել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը պետք է շարունակել և ողջ հայության ուժերը կենտրոնացնել Հայաստանի հզորացման վրա։ Ապա նախարարը ներկա է գտնվել «Կոմիտաս» քառյակի (ղեկավար` Ալեն Բաբուշյան) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին: Եկեղեցում նախարարը շեշտել է հայ- ֆրանսիական դարավոր բարեկամության և մշակութային կապերի հետագա զարգացման մասին։

Հունիսի 20-ին Հ. Հակոբյանը մասնակցել է Հայ Երիտասարդաց միության (ԺԱՖ) երգի և պարի խմբերի տարեկան համերգին, որի ավարտին նախարարը պարի համույթի գեղարվեստական ղեկավար Մարիոն Շամասյանին և երգչախումբի ղեկավար Միքայել Վեմյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: Նույն օրը նախարարը մասնակցել է «Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան» տարեկան հավաք-ճաշկերույթին:

Կիրակի՝ հունիսի 21-ին, նախարարն այցելել է Մարսելի Հայ Ավետարանական եկեղեցի, այնուհետև մասնակցել Բոմոն թաղամասի Հայ Առաքելական եկեղեցու կիրակնօրյա պատարագի արարողությանը: Նա ելույթ է ունեցել համայնքի ներկայացուցիչների առջև և խոսել «Ամեն հայ պետք է տեսնի Հայաստանը» շարժման մասին։

Նախարարը նաև մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղկեպսակ զետեղելու արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն, Բուշ դյու Ռոնի մարզպետ Մարտին Վասալը, թաղապետեր, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ և գործիչներ:

Մարսելում գտնվելու օրերին նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների և հայկական կազմակերպությունների, դրանք համակարգող մարմնի հետ: Ավելի քան երկու ժամ տևած համատեղ քննարկուների ընթացքում ճշգրտվեցին գործունեության կառուցակարգերը և համայնքի կառույցների մասնակցության ձևաչափերը՝ Սփյուռքի նախարարության ծրագրերին։

Այնուհետեւ նախարարը մասնակցել է ՀԲԸՄ-ի տարեկան հանդիսությանը, որտեղ ներկայացվեց Անրի Վերնոյի որդու` Պատրիկ Մալաքյանի նախաձեռնությամբ Ֆրանսիայում դրոշմաթղթերի և ծրարների շնորհանդեսին:

Մարսելահայ համայնքի մի խումբ ակտիվ և նվիրյալ անձինք պարգևատրվեցին նախարարության մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

Մարսելյան միջոցառումների ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը ներկա է գտնվել Նունե Եսայանի «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» կարգախոսով բարեգործական համերգին, որին ներկա էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշը, Մարսելի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, 3000-ից ավելի մարսելահայ և ֆրանսիացի ունկնդիրներ:

Մարսելում գտնվելու ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարը Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի ուղեկցությամբ հանդիպել է Բուշ դյու Ռոնի մարզպետ տիկին Մարտին Վասալի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին մարզի հայության, հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման հետ կապված հարցեր: Կարևորվել է Մարսել-Երևան չվերթի վերաբացման խնդիրը, նախարարը մարզպետի ուշադրությունը հրավիրել է հատկապես գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնելու վրա։ Նախարարը հանդիպել է նաև Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի հետ, որտեղ ի թիվս այլ հարցերի, քննարկվեց ցեղասպանության ժխտողականության մասին օրենքի ընդունման, ինչպես նաև իսլամացած և ծպտյալ հայերի իրավիճակի հարցը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]