Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում Ոստիկանության արձագանքը լինելու է իրավիճակին համարժեք

Հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում Ոստիկանության արձագանքը լինելու է իրավիճակին համարժեք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական հավաքը, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիտում է որպես հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում դադարեցված հավաքը վերսկսելու փորձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հավաքի կազմակերպիչները փորձել են երթ իրականացնել: Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի սահմաններում՝ իրավիճակին համարժեք:

Հավաքի մասնակիցներին խնդրում ենք՝ զերծ մնալ օրինականության ցանկացած խախտումներից, այդ թվում` ոստիկանության օրինական պահանջները չկատարելուց  և  անհնազանդության դրսևորումներից:

Հավաքի կազմակերպիչներին կրկին հիշեցնում ենք, որ նրանք անձնական պատասխանատվություն են կրում հավաքի մասնակիցների իրավունքների և անվտանգության ապահովման համար:

Կազմակերպիչներին հորդորում ենք` քաղաքացիներին չտանել ոստիկանության հետ բախումների, զգացմունքային բնույթի շահարկումներով արհեստականորեն չապակայունացնել իրավիճակը: 

Հիշենք, որ բոլորս նույն երկրի քաղաքացիներն ենք և պատասխանատու ենք ոչ միայն միմյանց, այլև երկրի անվտանգության և ապագայի համար»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am