Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵԱՀԿ-ն Ադրբեջանին կրկին կոչ է արել ազատել քաղբանտարկյալներին

ԵԱՀԿ-ն Ադրբեջանին կրկին կոչ է արել ազատել քաղբանտարկյալներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ն կրկին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հետամուտ լինել կառույցի առաջ ստանձնած պարտավորությունների կատարմանը և ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտարարություն է արել ԵԱՀԿ խորհրդարանական անսամբլեայի Ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով կոմիտեի ղեկավար Իզաբել Սանտոսը:

Նա ողջունել է այն փաստը, որ Էմիլ Հուսեյնովը, ով շուրջ տասը ամիս թաքնվում էր Բաքվում Շվեցարիայի դեսպանատանը, կարողացել է լքել Ադրբեջանը: «Ես ողջունում եմ Շվեցարիայի կառավարության վճռականությունը, որը իրականանալի դարձրեց Հուսեյնովի հեռանալը երկրից: Սակայն դա նաև ցավալի փաստ է, քանի որ քաղաքացիական հասարակության առաջնորդները ճնշման տակ ստիպված են լինում լքել իրենց երկիրը»,- նշել է Սանտոսը` հիշեցնելով, որ Ադրբեջանը պետք է առանց վերապահումների և լրջորեն վերաբերվի ԵԱՀԿ առաջ ստանձնած պարտավորություններին ու ազատ արձակի մյուս քաղբանտարկյալներին, ինչպիսիք են Լեյլա Յունուսը, Ինթիգամ Ալիևը, Խադիջա Իսմայիլովան, Ռասուլ Ջաֆարովը և Անար Մամեդովը:

Էմին Հուսեյնովն արդեն 10 ամիս է՝ թաքնվում էր Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանն այն բանից հետո, ինչ Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ էին հարուցել նրա դեմ: Ինչպես ադրբեջանցի շատ իրավապաշտպաններին, այնպես էլ Հուսեյնովին իշխանությունները մեղադրում են խարդախության, հարկերը վճարելուց խուսափելու և այլ հանցանքների մեջ:

Հուսեյնովը Բաքվից հեռացել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի ուղղեկցությամբ: Գերմանական լրատվամիջոցը նշում է, որ Բուրկհալտերը Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու է եկել միայն այդ նախապայմանով: Նախքան այդ, շվեցարական կողմը երկարատև բանակցություններ է ունեցել Ադրբեջանի հետ, որին մասնակցել են նաև Բուրկհալտերը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Միջազգային տարբեր կազմակերպություններ բազմիցս կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները Հուսեյոնվի նկատմամբ: Այդ կոչերը հատկապես ուժգնացել էին Բաքվի Եվրոպական խաղերին ընդառաջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am