Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին հնարավոր է ժամանակավորապես տեղափոխեն Երևան

Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին հնարավոր է 
ժամանակավորապես տեղափոխեն Երևան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումը ոչնչացրել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքի և կենդանիների 70 տոկոսին:

«Ջրի մակարդակի երեք մետր բարձրանալու հետևանքով`Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակիցներից երեքը մահացել են. նրանցից մեկը փրկում էր կենդանիներին: Երևանի կենդանաբանական այգուց Թբիլիսիի կենդանաբանական այգի օգնության է մեկնել չորս աշխատակից՝ կենդանաբույժ, կուրատոր, սմբակավորների և գիշատիչների բաժնի պատասխանատուներ` իրենց հետ են տանելով թմրեցնող դեղորայք` կենդանաբուժական օգնություն ցուցաբերելու նպատակով: Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները Թբիլիսիում զբաղված են որոնողական աշխատանքներով, կենդանիների հետքեր գտնելու դեպքում կազմում են խմբեր և գնում կոնկրետ ուղղություններով. դեռևս հաջողվել է գտնել փախած արջերից մեկին և քնեցնել: Բացի այդ` Երևանում  քննարկվում է հավելյալ օգնություն ուղարկելու հարցը, ինչպես նաև Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին որոշ ժամանակով Երևանի կենդանաբանական այգում պահելու տարբերակը»,- «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան` նշված է Երևանի կենդանաբանական այգու տեղեկության մեջ:

Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքվ ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։

Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով զոհվել 14, իսկ անհետ կորել է 24 բնակիչ: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ: Բացի այդ` Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am