Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Յուրա Մովսիսյանը կհետազոտվի ԱՄՆ-ում

Յուրա Մովսիսյանը կհետազոտվի ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի թույլտվությամբ, հունիսի 9-ի երեկոյան դադարեցրել է իր մասնակցությունը Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին և մեկնել է ԱՄՆ հետազոտման:

Սարգիս Հովսեփյանը Յուրա Մովսիսյանին հրավիրել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին, որովհետև նախնական հետազոտությունները ցույց էին տվել, որ ֆուտբոլիստը կհասցներ վերականգնվել մինչև Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը: «Մարզական հավաքի հինգ օրվա մարզումները ցույց տվեցին, որ հնարավոր չէ լիովին վերականգնվել և պատրաստ լինել առաջիկա հանդիպմանը: Մարզչական շտաբի և բժշկական անձնակազմի հետ որոշում կայացվեց թույլատրել, որպեսզի Յուրան մինչև իր ակումբ վերադառնալը լրացուցիչ հետազոտություն անցնի ԱՄՆ-ում, ինչի հնարավորությունը կար, և ես թույլատրեցի նրան դադարեցնել իր մասնակցությունը հավաքին և մեկնել ԱՄՆ»,-ասաց Սարգիս Հովսեփյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Ֆուտբոլի Եվրո-2016 ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այս հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին հորիզոնականը և ունի միայն 1 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Սերբիայի ընտրանին, իսկ Ալբանիան և Դանիան ունեն 7 –ական միավոր: Առաջատարը Պորտուգալիան է 9 միավորով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am