Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հաղարծին գյուղում 71-ամյա տղամարդը դանակահարել է համագյուղացուն

Հաղարծին գյուղում 71-ամյա տղամարդը դանակահարել է համագյուղացուն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Հաղարծին գյուղից բաժին են հրավիրել 1979թ. ծնված Վարդան Պ.-ին: Պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող վայրում գտնվող, Վարդան Պ.-ին պատկանող անասնագոմում 1944թ. ծնված Իսրայել Գ.-ն ծագած վիճաբանության ընթացքում ձեռքով հարվածել է Վարդան Պ.-ի դեմքին, այնուհետև ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել գլխին և պատճառել վնասվածքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Վարդան Պ.-ին տրվել է դատբժշկի ուղեգիր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Հաղարծին գյուղից բաժին է հրավիրվել Վարդան Պ.-ի կինը` 1981թ. ծնված Անահիտ Բ.-ն: Պարզվել է, որ նույն վիճաբանության ընթացքում Իսրայել Գ.-ն ձեռքով հարվածել է նաև Անահիտ Բ.-ի դեմքին և պատճառել ֆիզիկական ցավ: Անահիտ Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ Իսրայել Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am