Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանի ընդդիմությունը Բաքվում մեծ ցույց է անցկացրել

Ադրբեջանի ընդդիմությունը Բաքվում մեծ ցույց է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ընդդիմությունը Բաքվի «Մահսուլ» մարզադաշտի տարածքում անցկացրել է հերթական բողոքի ակցիան, որն այս անգամ ընթանում էր «Կփրկվենք» կարգախոսի ներքո: Ակցիային մասնակցում էին մի քանի հազար մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

Բողոքի ցույցը սկսվել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ մայիսի 19-ին Բաքվում տեղի ունեցած հրդեհի զոհերի: Մասնակիցները պահանջել են պատժել շատ կյանքեր խլած հրդեհի մեղավորներին, փոխհատուցել ադրբեջանական մանաթի դեվալվացիայի հետևանքով տուժած բնակչությանը, ինչպես նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին: «Այստեղ հավաքվել են իշխանություններից դժգոհ քաղաքացիների միայն փոքր մասը: Սակայն հեռու չէ այն օրը, երբ մեր էներգիան կգրավի ողջ Ադրբեջանը»,- հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:

Նա ի թիվս այլ խնդիրների ուշադրություն է հրավիրել նաև ադրբեջանական բանակի վատթար վիճակի վրա, մասնավորապես ոչ ռազմական պայմաններում զինվորների զոհվելու փաստի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am