Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բլատերը` իր հրաժարականի պահանջների մասին

Բլատերը` իր հրաժարականի պահանջների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերը չի պատրաստվում հրաժարվել ՖԻՖԱ-ն ևս 4 տարի գլխավորելու մտքից: «Եթե ես հրաժարական տամ, դա կնշանակի, որ ես ընդունում եմ մեղադրանքներն այն մասին, որ զբաղվել եմ կաշառակերությամբ: Սակայն, 2010 թվականից սկսած` ես ակտիվ պայքարում եմ կոռուպցիայի դեմ ՖԻՖԱ-ում: Եվ եթե համեմատենք ՖԻՖԱ-ի գործկոմի ներկայիս անդամներին 2010 թվականին իրականացված գործունեության ու անդամների հետ, ապա կտեսնենք, որ այն փոխվել է կիսով չափ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բլատերի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսի ժամանակ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Ժոզեֆ Բլատերը: Վերջինս արդեն 5-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում: ՖԻՖԱ-ում լինելով դեռևս 1975 թվականից, Բլատերն առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահ դարձավ 1998 թվականին: Նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` գործող նախագահը` Ժոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալ Հուսեյնը: Ընտրություների ընթացքում առաջին փուլի ժամանակ Բլատերը հավաքեց 133 ձայն, իսկ Հուսեյնը` 73. առկա էր երկրորդ փուլի հնարավորություն, սակայն Հուսեյնը հրաժարվեց հետագա պայքարից:

ՖԻՖԱ-ի նախագահի հետ կապված վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային ԶԼՄ-ները, հատկապես ամերիկյան մամուլը մեծ աղմուկ բարձրացրեցին` մեղադրելով նրան և ձայներ գնելու, և կաշառակերության մեջ: Լրատվականները պնդում են` Բլատերը և ՖԻՖԱ-ի մի քանի անդամները կաշառված են և վաճառել են 2018 և 2002 թվականների աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Քաթարում անցկացնելու իրավունքները: Անցած մի քանի օրերին շվեյցարական ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել էր ՖԻՖԱ-ի աշխատակիցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am