Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շենգավիթ համայնքի ղեկավարը պարզաբանել է Բախշյանի տեղեկատվությունը

Շենգավիթ համայնքի ղեկավարը պարզաբանել է Բախշյանի տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը պարզաբանում է ներկայացրել «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի՝ համացանցում տարածած տեղեկատվության հետ կապված՝ տեղեկացնելով, որ բարձրացված երկու հարցերն էլ ժամանակագրական առումով իրականությանը չեն համապատասխանում: «Մասնավորապես, Արշակունյաց պողոտայում նախկինում կայանված և տիկին Բախշյանի կողմից մատնանշված ավտոմեքենան, նյութի հրապարակումից շատ առաջ, արդեն իսկ տարհանված է եղել, իսկ ՀՀ պետական դրոշը եղել է պատշաճ վիճակում (տես կից տրամադրված լուսանկարները): Իրականության և լուսանկարների համադրումից ակնհայտ է դառնում, որ համացանցում ներկայացված լուսանկարները կատարվել են ամիսներ առաջ և չեն համապատասխանում այսօր առկա պատկերին: Անշուշտ, բացառված չէ, որ, մասնավորապես դրոշները, ենթարկվելով կլիմայական արտաքին ազդեցության, ինչ որ ժամանակ կորցնեն պատշաճ տեսքը, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ այդպիսի դրոշները շատ արագ փոխարինվում են նորերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Սարգսյանը: Ինչ վերաբերում է անսարք ավտոմեքենաների ընդհանուր օգտագործման տարածքներում երկար ժամանակ կայանված մնալուն, ապա այս մասով համայնքի ղեկավարաը հայտարարել է, որ  ձեռնարկվել ու ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ ընդհանուր օգտագործման, այդ թվում նաև մայթեզրերի տարածքներն, առավել նպատակային օգտագործելու և պատշաճ տեսքը պահպանելու ուղղությամբ:

«Ամփոփելով, հարկ եմ համարում նաև տեղեկացնել, որ իմ բջջային հեռախոսը, մասնավորապես վեջին մի քանի օրերին անջատված չի եղել: Բացի այդ, որպես վարչական շրջանի ղեկավար, ունեմ նաև աշխատանքային հեռախոսահամար, որը, վստահ եմ, փայլուն գիտի նաև տիկին Բախշյանը: Ավելորդ չեմ համարում նաև տեղեկացնել, որ մայիսի 26-ին ներկա եմ եղել Երևանի ավագանու հերթական նիստին, որի ընդմիջման ժամանակ առիթ եմ ունեցել զրուցելու տիկին Բախշյանի հետ, որի ընթացքում նա ներկայացրել է կայանված երկու ավտոմեքենաների լուսանկար, որոնցից մեկն արդեն վաղուց հեռացված է եղել մատնանշված տարածքից ու այդ մասին տեղեկացրել եմ տիկին Բախշյանին, իսկ նրա կողմից ներկայացված մյուս լուսանկարի ավտոմեքենայի տարհանման ուղղությամբ էլ տարվել է համապատասխան աշխատանք և այն նույնպես հեռացվել է նշված հատվածից»,- նշել է Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am