Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում ընթացիկ տարին ջրառատ է

Հայաստանում ընթացիկ տարին ջրառատ է

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ 2015 թվականը ջրառատ է Հայաստանի համար, ինչի վկայությունն է Սևանա լճի մակարդակի աճն ու ջրամբարների լցվածության չափը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: «Նախորդ տարի Սևանա լճից ջրառը իրականացվել է մայիսի մեկից, այս տարի դեռևս ջրառ չենք իրականացրել: Տարվա սկզբին Սևանի ջրային հաշվեկշիռը բացասական էր, բայց ուրախությամբ կարող ենք նշել, որ այս պահին ծովի մակերևույթից 1900.51 մետր է Սևանա լճի մակարդակը, որը 2 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,- տեղեկացրեց պաշտոնյան:

Նրա խոսքով` Հայաստանի ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարի տարողությունը  500-550 միլիոն խորանարդ մետր է և այս պահին արդեն լցված է  482 միլիոն խորանարդ մետր, մինչդեռ նախորդ տարի այս ժամանակահատվածում լցված է եղել 250 միլիոն խորանարդ մետր ջուր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am